«Ի՞նչ, հումորի՞ ենք մենք եկել». Գևորգ Պետրոսյանը հունից դուրս եկավ

Խորապես համոզված  եմ, որ անձինք կարեւոր են Սահմանադրական դատարանում, որովհետեւ եթե այդպես չլիներ, ոչ Գագիկ Հարությունյանը կլիներ ՍԴ նախագահ, ոչ Հրայր Թովմասյանը, եթե նախկին իշխանությունների հետ այս կապերով եւ առնչություններով կապված չլինեին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ԱԺ–ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնության քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Արմեն Բաբաջանյանը։

«Այն անվստահությունը, որ մենք տարիներ ի վեր ՍԴ–ի նկատմամբ ունեցել ենք, խորապես առնչվել են այն մարդկանց հետ, որոնք գլխավորել են մեր երկրի բարձրագույն դատական մարմինը։ Եթե պատշաճ բարձրության վրա մանր Հրայր Թովմասյանը, այն խախտումները, որոնք արձանագրվել են, օրինակ, երբ բացարկի դիմումները քննության չեն առնվել, հիմնավոր են։ Դրանք էլ ավելի ցայտուն են դարձնում նախկինում ՀՀԿ–ի անդամ լինելու  եւ կասկածները ավելի է հաստատում, որ Հրայր Թովմասյանը շարունակում է առնչություն եւ կապ ունենալ նախկին իշխանությունների հետ»,–նշեց նա։

Պատգամավորն ասաց, որ դիմում է պատրաստել, թե «ինչպիսի խախտումներով է 2018 թվականի փետրվար-մարդ ամիսներին ՀՀԿ անդամ, Աժ նախկին նախագահ Արա Բաբլոյանը դադարեցրել Հրայր Թովմասյանի պատգամավորական լիազորությունները»։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը բորբոքվեց. «Ի՞նչ, հումորի՞ ենք մենք եկել, ի՞նչ կապ ունի այս հարցը Արա Բաբլոյանի հետ։ Եթե կոնկրետ մարմնին է հարցը վերաբերում, ինչո՞ւ եք մի մարդու հարց քննարկում։ Խնդրում եմ այս հարցի պատասխանը տալ»։

Միջամտեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը. «Թողեք, թող ելույթ ունենա»։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ասաց Պետրոսյանին՝ «թողեք թող ավարտի»։

«Հիմա ինչի մասին ուզենա, կարա Բաբաջանյանը խոսի»,–ասաց Գեւորգ Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ