Անգելա Մերկելը արդեն քսան տարի է, ինչ համարվում է Քրիստոնյա-դեմոկրատական միության առաջնորդը և արդեն 13 տարի է ինչ ղեկավարում է գերմանական կառավարությունը: Մամուլը այժմ ակտիվորեն քննարկում է Մերկելի քաղաքականությունը միգրանտների նկատմամբ, երկրի տնտեսական վիճակը և զարգացման հեռանկարները: Հարցումների համաձայն, Մերկելի կողմնակիցները փոքրանում են, նույնիսկ իրենց կուսակցությունում: Մամուլը համառորեն կրկնում է, որ դաշնային կանցլերը բաց թողեց «ժամանակին հեռանալու» հնարավորությունը …
Անգելա Մերկելը ծնվել է 1954 թ-ի հուլիսի 17-ին, Համբուրգ քաղաքում։ Երրորդ երեխան է լյութերական քահանա Հորսթ Կասների ընտանիքում։ 1978 թ-ից աշխատել է ԳԴՀ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում։2005 թ-ի նոյեմբերին ընտրվել է Գերմանիայի դաշնային կանցլեր։ Անգելա Մերկելը Գերմանիայի ընդհանուր թվով 34-րդ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության 8-րդ կանցլերն է։Իսկ ինչպիսի արտաքին է ունեցել նա նախքան Գերմանիայի կանցլեր դառնալ։