«Շփման գծում շատ տարօրինակ բան է կատարվել». ՊՆ նախարար Դավիթ Տոնոյան

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սեպտեմբերի 22-ին հակառակորդի կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձին:

Տոնոյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը տարօրինակ է:

«Չեմ կարող ասել՝ ինչով է պայմանավորված: Թե գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: Միգուցե և մոլորվել են: Ես կխուսափեմ հիմա գնահատական տալ, թե ինչ է կատարվել, որովհետև մենք էլ ենք հիմա վերլուծություն կատարում, թե իրականում ինչ է կատարվել: Պետք է նաև հասկանալ Պաշտպանության բանակի գնահատականը: Ես կրկնում եմ՝ շատ տարօրինակ բան է կատարվել տեղում»,- ասաց Տոնոյանը:

Նա հավելեց, որ երեկ երեկոյան՝ ժամը 19:00-ին, շփման գոտում մնացած ադրբեջանցու դիակն արդեն փոխանցված է եղել ադրբեջանական կողմին: «Անմիջապես ներգրավել ենք և Միջազգային Կարմի խաչին, և հատուկ ներկայացուցչին՝ Կասպրշիկին»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ «այս պահին մենք պատասխան տալու չունենք իրենց, հակառակը, մեր հումանիտար պարտքը կատարել ենք»:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ