«Իմ համար ընդհանրապես կարևոր չէր և հիմա էլ կարևոր չէ վարչապետ լինել-չլինելը․ կարևորը Հայաստանն ավելի լավը դարձնելն է»․ Նիկոլ Փաշինյան

«(2018 թվականի ապրիլի ցույցերի ժամանակ) չէի կարող վստահ լինել, որ ես եմ դառնալու վարչապետ, և դա նպատակ չէր։ Դա միայն արվում էր այն նպատակով, որ մեր պետությունն ավելի լավը դառնար»։ Այս մասին Միացյալ Նահանգներում տված հարցազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 2018 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձություններին։

Փաշինյանի խոսքերով՝ իր համար ընդհանրապես կարևոր չէր և հիմա էլ կարևոր չէ վարչապետ լինել-չլինելը․ կարևորը Հայաստանն ավելի լավը դարձնելն է։

Վարչապետն անդրադարձել է նաև այսօրվա աշխատանքներին ու կոռուպցիայի դեմ պայքարին։ Նրա խոսքերով՝ բնական է, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք դիմադրության են արժանանալու, սակայն չեն պատրաստվում ընկրկել։

Ինչ վերաբերում է հայտարարված տնտեսական հեղափոխությանը, վարչապետի խոսքերով՝ այն նորմալ ընթացքի մեջ է, և դրական տեղաշարժեր կան։ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այդ դրական շարժը շարունակվելու է, քանի որ նրա խոսքերով՝ իրենք ստանում են հանրության աջակցությունն այս ամենը կազմակերպելիս։

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ