ԱԺ տարածքային կառավարման հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց մարզպետարանների և մարզպետների հաստիքների անիմաստ լինելու մասին։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն էլ արձագանքեց, որ դա անկախության ամենասկզբից քննարկվող թեմա է։
Տերտերյանը վստահեցրեց, որ իրենք նույնպես տեսնում են, որ փոփոխությունների կարիք կա, և մարզպետարանները պետք է փոխվեն իրենց բովանդակությամբ և գործիքակազմով, բայց ոչ հիմա։ Փոխնախարարի խոսքերով՝ երբ պատրաստ լինեն դրան, մարզպետարանների գործառույթները խիստ կկրճատեն, նրանց կմնա միայն տարածաշրջանային քաղաքականության մշակման համար ինֆորմացիոն բազայի ապահովումը։
Մյուս գործառույթները, ըստ փոխնախարարի, կբաժանվեն համայնքների (գյուղերի, քաղաքների) և նախարարությունների միջև։
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS