ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է տեղեկացրել ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի՝ մարտական դիրքում հրազենային վնասվածք ստանալու դեպքի մասին:
«22.09.2019թ.՝ ժամը 03:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի՝ որովայնի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Հ. Խաչատրյանը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նյութի աղբյուր՝ SHANTNEWS