ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը 2019 թվականի սեպտեմբերի 16-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը ԱԺ պատգամավորի պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ (14.01.2019):
Գրիգորյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք՝ 2 առանձնատուն, 3 արտադրական նշանակության շինություն, 4 հասարակական նշանակության շինություն եւ 2 հողամաս:
Որպես շարժական գույք նախկին պատգամավորը հայտարարագրել է 17 ավտոմեքենա՝ «GAZ 12», «GAZ 21R», «PEUGEOT 405», «GAZ 13 CHAYKA», «GAZ 24», «GAZ 14 CHAYKA», «GAZ 14 CHAYKA», «FORD ECONOLINE E-150», «MOSKVICH 407», «MERCEDES-BENZ MERCEDES-BENZ S500 4MATIC MAYBACH», «GAZ 22», «ZAZ 965», «GAZ 24», «GAZ 21U», «GAZ 69», «UAZ 469» եւ «VAZ 2106» մակնիշների:
Գրիգորյանը, որպես արժեթուղթ հայտարարագրել է 4 բաժնետոմս՝ 72 մլ 800 հազար դրամի, 50 հազար դրամի, 32 մլն 900 հազար դրամի եւ 61 մլն 540 հազար դրամի չափերով:
Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Գրիգորյանն ունեցել է 377 մլն դրամի չափով հանձնած փոխառություններ: Նրա դրամական միջոցները պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ կազմել են 84 մլն 959 հազար 210 դրամ, 164 հազար 160 դոլար եւ 175 հազար 850 եվրո: Նախկին պատգամավորը 2019-ին ունեցել է 118 հազար 550 դրամի չափով եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
Գրիգորյանը ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելիս՝ 2017 թվականին, ներկայացրել էր իր գույքի եւ եկամուտների հայտարարագրերը եւ ուշագրավ է, որ 2017-ին ունեցել է 5 անշարժ գույք եւ 8 ավտոմեքենա, իսկ հետագա տարիներին ներկայացրած հայտարարագրերում ո՛չ նոր գույքի ձեռքբերման, ո՛չ ստացված ժառանգության մասին որեւէ տեղեկություն չի հրապարակվել: Համեմատելու դեպքում կնկատենք, որ Գրիգորյանի՝ պաշտոնը դադարեցնելու ժամանակ ներկայացված հայտարարագրում նրա անշարժ գույքի քանակը կտրուկ աճել է՝ դառնալով 11: