Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյից

Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահից բացատրություն պահանջե՞լ է, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:Հարցին, թե ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Եթե ես նրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ»:Անդրադառնալով հարցին՝ իրեն բավարարե՞լ է Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոսակցությունը ինձ բավարարեց»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ