Իրականում ո՞վ է Գյումրիում վարչապետի հետ շրջող 14-ամյա տղան

Ամենափրկիչ եկեղեցու մոտ պսակ դնելուց հետո, երբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում էր նստել մեքենան և մեկնել Գյումրիում ընթացող փողոցաշինական աշխատանքներին ծանոթանալու, նրան մոտեցան մի խումբ գյումրեցիներ, նրանց թվում` նաև մի պատանի, ով կանչեց.

«Պարոն Փաշինյան, ձեզ կարելի՞ է»: Նիկոլ Փաշինյանը նկատեց տղային, խնդրեց իր օգնականներին մոտ բերել նրան, ապա լսելով նրան, առաջարկեց նստել իր մեքենան:Բավական երկար ժամանակ տղան վարչապետի պաշտոնակատարի հետ նույն մեքենայով շրջում էր քաղաքով:

Sputnik Արմենիայի թղթակիցը պարզեց` տղան՝ Հրանտ Չալոյանը, 14 տարեկան է։ Նա Ախուրյանից է ,ունի իրենից փոքր քույր: Ընտանիքում աշխատում է միայն մայրը, հայրը չի աշխատում։ Բայց թե ինչ խնդրով էր տղան մոտեցել Նիկոլ Փաշինյանին ՝ չբացահայտեց:

 

«Կնե՛րք, բայց չեմ կարող ասել, անձնական է: Վարչապետը խոստացավ իմ խնդրին լուծում տալ»,-նշեց Հրանտը՝ փաստելով որ խնդիրը բնակարանի հետ կապ չունի:Հրանտի խոսքով` ինքը Ախուրյանից մենակ էր եկել Գյումրի՝ վարչապետին տեսնելու ու նրա հետ միասին նույն մեքենայում հայտնվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ