Նախկին իշխանություն-բանդայի վարձած «ընդդիմադիրներին» ու սրանց դռներին ուզվորի պես հերթապահող ԶԼՄ-ներին՝ «ուղերձ»
Էնքան ծիծաղելի եք, էնքան ողորմելի եք, էնքան մանրապճեղ եք… Որ հնար ունենաք, թաքուն կմտնեք էս նորերի մահճակալների տակ, որ «բացահայտեք»՝ քնած ժամանակ խռմփացնում են, թե քթով «շվացնում», ու էնպիսի ճղավոցներով կգրեք ու կհայտարարեք դրա մասին՝ կարծես դարի հանցագործություն եք մատուցում։
Մեկ-մեկ խղճում եմ ձեզ։
Որովհետեւ դեբիլ եք, անհուսալի անմեղսունակ եք։
Որովհետեւ մինչեւ հիմա չեք հասկացել, որ Հայաստանի քաղաքացիների ՃՆՇՈՂ, ՇԱՏ ՃՆՇՈՂ մեծամասնությունն այնպես ու այնքան է ատում նախկիններին, որ եթե ուրիշ պատճառ չլինի՝ նախկինների վերադառնալու անճոռնի փորձերը լիուլի բավարար են, որ համախմբված կանգնեն նորերի թիկունքին։
Որովհետեւ մինչեւ հիմա չեք հասկացել, որ ինչքան շատ բարբաջեք նոր իշխանության հասցեին, այնքան ավելի է հանրությունը պինդ բռնելու նորերի փեշերից՝ շատ գոհացնի նրանց գործունեությունը, թե քիչ, կամ՝ ընդհանրապես չգոհացնի։
Որովհետեւ մինչեւ հիմա չեք հասկացել, որ նույնիսկ ձեզ նման սրիկաների լռության դեպքում մարդիկ մեծ ջանքերով ինչ-որ դրական բան գուցեեւ փորձեն պեղել ձեզնմանների մեջ, բայց երբ թալանչին ու թալանչու լափակերները սոցիալական արդարությունից են խոսում, երբ մարդակերները մարդասիրության մասին են ահազանգում, երբ թզուկ սադամիկները արդարադատության բացակայության մասին են ողբում՝ առանց ծնկաչոք ներողություն խնդրելու հասարակությունից,
միմիայն ամրացնում են ներկա իշխանության դիրքերը։
Լավ էլ անում եք, շարունակեք նույն ոգով։
Մենք դեմ չենք ձեր կամավոր ու վերջնական ինքնասպանությանը։
Նախկին իշխանություն-բանդայի վարձած «ընդդիմադիրներին» ու սրանց դռներին ուզվորի պես հերթապահող ԶԼՄ-ներին՝ «ուղերձ»Էնքան…
Posted by Լիզա Ճաղարյան on Sunday, September 22, 2019