«Ինչպես Նարեկ Սարգսյանը դարձավ Գվատեմալայի քաղաքացի Ֆրանկլին Գոնսալես». ոստիկանության տեսանյութը

«Ինտերպոլի» աջակցությամբ դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերվել է ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, ով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին է:

Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով», — ասված է ոստիկանության հրապարակած հաղորդագրությունում:

Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:

Հունիսի 26-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ