Վարչապետը անկանխատեսելի է․ Նրա քաղաքական հոտառությունը շատ ուժեղ է․

«Վերջին օրերի գործողություններով իշխանությունն ուժեղանում է: Կուլմինացիան տեղի ունեցավ: Վարչապետի քաղաքական հոտառությունը շատ ուժեղ է, իրադրության մեջ կողմնորոշվելու կարողություն ունի: Ոչ մեկը գլխի չի ընկնում որտեղ է վտանգը, նա արագ նկատում է և քայլ անում: Նա անկանխատեսելի է, մեր փոքր պետության համար անկանխատեսելիությունը շատ մեծ առավելություն է… Մենք պետություն ենք ստեղծում»,- քաղաքագետ Լևոն Շիրինյանը ասաց ՝ անդրադառնալով Ա. Վանեցյանի և Վ. Օսիպյանի պաշտոնանկություններին:

Քաղաքագետի կարծիքով՝ ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը անսպասելի չէր: «Պրոցես է ընթանում, կուլմինացիա պետք է լիներ, եղավ: Իշխանությունն այս քայլով վերադառնում է հեղափոխական օրակարգին»:

«Նախկինները ձև են թափում, իբրև թե խանդավառության մեջ են, բայց նրանք ողբերգություն են ապրում, քանի որ կազմակերպված հակագրոհը տապալվեց. կշարունակվի դատական գործընթացը, պաշտոնաթողությունները. հեղափոխության երկրորդ փուլն է սկսվում: Ժողովուրդն իշխանության աղբյուրն է, նա 2018թ. մայիսի 2-ին նոր իշխանությանը պատվիրակել է վերափոխել Հայաստանը»,- նշեց Լ. Շիրինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ