«Հույս ունեմ դեկտեմբերի 9-ին կանեք ձեր քայլը». Նիկոլ Փաշինյան

​Այսօր ես անում եմ իմ քայլը,

Ես անում եմ իմ քայլը այսօր,

Սա հույսի առկայծող ճանապարհ է,

Սա գրվող պատմություն է մի նոր։

Այո, ես պարտվել եմ քանիցս,

Եւ տեսել քմծիծաղը ստի,

Բայց իմ կամքը ամուր է քարից էլ,

Իմ ոգին հանձնվել չգիտի։

Երբ տեսնում եմ երկրիս տառապանքը,

Ստահոդ ճառողի փառքը սին,

Համոզվում եմ կրկին, որ իմ ջանքն է

Փակուղին ճեղքելու բանալին։

Նոր շունչ եմ ուզում ու նոր կյանք,

Հին երկրիս համար հուսահատ,

Եւ դարձնել պիտ նրան կարենանք՝

Երջանիկ, ու Հզոր, ու Ազատ։

Արդ ելել եմ, գտել եմ ժպիտս,

Եվ ձեռքերս բաց՝ պարզել վեր,

Որ լույսի մարտնչող ասպետի պես,

Կերտեմ ցնծության ժամը մեր։

Եւ մենակ չե՛մ, մենակ չե՛մ, մենակ չե՜մ։

Քայլում են, քայլում են, քայլու՜մ,

Ու մեր մեկտեղվող աչքերի մեջ,

Հույսի արեգակ է փայլում։

Այսօր մենք անում ենք մեր քայլը,

Մենք անում ենք մեր քայլը այսօր,

Սա պատվով քաղցրացած ճանապարհ է,

Սա ծնվող հաղթանակ է մի նոր։

Իր հեղինակած այս տողերով քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերը սկսեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այնուհետ հույս հայտնեց, որ դեկտեմբերի 9-ին սեփական որոշմամբ, սեփական նախաձեռնությամբ մարդիկ կգնան ընտրական տեղամասեր ու կկատարեն իրենց ընտրությունը՝ անելով իրենց քայլը:

Իմ քայլը՝ դեկտեմբերի 9-ին:

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Friday, December 7, 2018

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ