Գնդակահարվել են քառասունից ավելի մարդիկ…

Այսօր Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ Ուշագրավ է, որ հանրապետության նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո Քոչարյանը մոռացել էր քաղաքականության ու պետական ավանդույթների մասին ու, ըստ ամենայնի, աշխարհի էկզոտիկ վայրերում վայելում էր տասնամյա կառավարման տարիներին պետությունից ու հասարակությունից թալանած գումարները։

Երկրորդ նախագահը քաղաքականության մասին հիշեց միայն այն բանից հետո, երբ հայտնվեց մեղադրյալի աթոռին՝ հարկադրված լինելով պատասխանել արդարադատության ու հասարակության բազմաթիվ հարցերի։ Ինչևէ, անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի այսօրվա ուղերձին, որն ավելի շատ ոչ թե անկախության արժևորման, այլ հեղափոխության վարկաբեկման փորձ է։

Ռոբերտ Քոչարյանը չի հասկացել մի քանի պարզ ճշմարտություններ, ինչի հետևանքով ավելի է խորացնում իր մեկուսացումը հասարակությունից, այն երկրից, որը նախագահելու պատեհություն է ունեցել տասը տարի։ Երկրորդ նախագահը նույնիսկ պետական ամենանվիրական տոնին նվիրված ուղերձը չի կարողացել ձերբազատել քաղաքական ընթացիկ կոնյուկտուրայից, սեփական անձի շուրջ տեղի ունեցող զարգացումներից։ Սա մենթալիտետ է, որը բացահայտում է, թե Քոչարյանն ինչքան հեռու է պետական մտածողությունից, մեր Հանրապետությունից, որտեղ նրա նախագահությունն իրավմամբ ասոցավում է ոչ թե պետական ծառայության, այլ՝ իշխանության բռնազավթման, օկուպացիայի հետ։

Քոչարյանը չի կարողանում հաղթահարել անսխալականության գավառամիտ բարդույթը, ինչի հետևանքով հայտնվում է քաղաքական, հանրային կոսնոլիդացիայի լուսանցքում՝ դառնալով իր իսկ հեղինակած «կոնսենսուս՝ մինուս մեկ»-ի «մեկ»-ը՝ որպես հանրային համընդհանուր մերժման թիրախ։ Բանտից հասցեագրված իր ուղերձում Քոչարյանը գրել է․ «․․․Այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածը անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ: «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը, ոչնչացվում ավանդական ազգային արժեքները, անհանդուրժողականություն և փոխադարձ ատելություն է սերմանվում: Ուզում եմ հավատալ, որ երկիրն իր մեջ ուժ կգտնի դիմակայելու վերահաս վտանգին:

Որ հասարակությունը պատվով հաղթահարելու է նաև ա՛յս փորձությունը՝ դառնալով ավելի ուժեղ և խոհեմ, ձեռք բերելով սևը՝ սպիտակից, ստախոսին՝ ճշմարտախոսից, անամոթ պոպուլիզմը՝ պատասխանատու քաղաքականությունից տարբերելու այնքան կարևոր փորձառություն»: Ո՞վ է խոսում «պետության ինստիտուցիոնալ հիմքերը» ոչնչացնելու մասին։ Մի մարդ, որի պաշտոնավարման տարիներին գնդակահարվել են քառասունից ավելի պետական, հանրային գործիչներ ու դա տելի է ունեցել «գողապետությանը» բնորոշ բանդիտիզմով։

Ո՞ր արժեքներն է կործանել հեղափոխությունը՝ Հոկտեմբերի 27-ի արյունոտ նախադե՞պը, որը հնարավոր դարձրեց, որպեսզի «անգլիական թագուհի» Քոչարյանը դառնա բացարձակ իշխանության տեր, թե՞ Մարտի 1-ի արյունոտ խրախճանքը, որն «ավազակապետությունը» ինստիտուցիոնալիզացնելու նպատակ ուներ՝ քաղաքացիների գնդակահարության ճանապարհով։ 8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԵՎ ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ Նյութի Աղբյուր՝ https://www.1in.am/2628295.html

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ