104 կգ քաշով աղջիկը փոխել է իր կյանքը և մոդել դարձել

Ժամանակին Բոնի Սթայները դիջեյ էր աշխատում, նրա ողջ կյանքը լի էր էներգիայով և ուրախությամբ։ Սակայն ամեն բան փոխվեց երեխաների ծնունդից հետո։

Թվում էր, թե սպասումն ու երեխաների լույս աշխարհ գալը ցանկացած կնոջ համար ամենաերջանիկ ժամանակն են։ Սակայն Բոնիի երկու հղիությունն էլ ուղեկցվում էին անառողջ չվերահսկվող ախորժակով։

Բոնին խոստովանում է, որ շատ էր ուտում և անառողջ էր սնվում և ոչինչ չէր կարողանում անել իր ախորժակի հետ։

Արդյունքում նա արագ գիրացավ։ Երկրորդ երեխայի ծնունդից հետո Բոնին արդեն 104 կիլոգրամ էր։ Նա թողեց սիրելի աշխատանքը և կորցրեց ամեն ինչի նկատմամբ հետաքրքրությունը։

Բոնին հասկացավ, որ կյանքում կտրուկ փոփոխություն է պետք: Նա  համառորեն գնում էր դեպի իր նպատակը։ Մարաթոնի պահին նա արդեն 76 կգ էր, սակայն նա որոշել էր կանգ չառնել այդ արդյունքի վրա և շարունակում էր մարզումները։ Արդյունքը շշմեցնող էր։ Լիովին իր հին կառուցվածքին վերադառնալու համար նրան չորս տարի անհրաժեշտ եղավ։

Հիմա նա կարող էր վերադառնալ դիջեի աշխատանքին։ Սակայն ամենաանսպասելի անակնկալը դարձավ UK Glamour Awards մրցանակը, որտեղ Բոնին տարվա մոդել կոչմանն արժանացավ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ