Դուբայում աշխարհի ամենաբարձր երկնաքերը լուսավորվել է հայկական եռագույնով

Հիշեցնենք, որ աշխարհի ամենաբարձր շինությունների ցանկը գլխավորում է Բուրջ Խալիֆա երկնաքերը, որը գտնվում է Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում:

Երկնաքերի բացումը տեղի ունեցավ 2010 թվականի հունվարի 4-ին: Շինությունն ամբողջ աշխարհին զարմացրեց բարձրությամբ՝ 828 մետր: Որոշ ժամանակ այն կոչվում էր «Դուբայի աշտարակ», բայց կարճ ժամանակ անց Դուբայի էմիրության ղեկավարը՝ շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ ալ Մաքտումը, անվանափոխեց աշտարակը: Նա այն նվիրեց ԱՄԷ-ի նախագահին՝ շեյխ Խալիֆա իբն Զաիդ ալ-Նահիանին՝ ասելով. «Այսուհետ եւ ընդմիշտ այս աշտարակը կրելու է «Խալիֆա» անունը. «Բուրջ Խալիֆա»:

Բայց ամենից հետաքրքիրն այն է, որ շենքը բոլորին զարմացրել է ոչ միայն բարձրությամբ եւ ռեկորդներով, այլեւ մեծ դեր է կատարել զանգվածային մշակույթում: Այն բազմիցս ներկայացվել է տարբեր ֆիլմերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ