«Արդյոք գումար տեսնելուց կանգնում եք թաթերի վրա և վնգստում»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՄԱՐ ՏԵՍՆԵԼՈՒՑ ԿԱՆԳՆՈՒՄ ԷՔ ԹԱԹԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՎՆԳՍՏՈՒՄ

Նախկին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր,որ դատական համակարգը կոռումպացված է:
Հայտարարել էր,որ կաշառքները դատավորներին փոխանցում են միջնորդ փաստաբանները:

Սրան ի պատասխան Փաստաբանների Պալատի Նախագահ Արա Զորհրաբյանը հայտարարել էր,որ այո կան նման փաստաբաններ,որոնք բացի կաշառքի միջնորդ հադես գալուց նաև համագործակցում են պետական մարմինների հետ և ինքը պայքար է սկսելու նրանց դեմ:

Փաստացի ՄԻՊ-ի և ՓՊ-ի նախագահի խոսքերից կարելի է եզրակացնել,որ կան կաշառքի միջնորդ փաստաբաններ,որոնք նաև համագործակցելով իրավապահ մարմիններ հետ գործում են ի վնաս իրենց վստահորդների,այլ կերպ ասած դավաճանում են փաստաբանի երդմանը,մարդկային արժեքային համակարգին և դավաճանում են այն մարդկանց,ովքեր իրենց ճակատագիրը վստահել են նրանց:

Հիմա հարցս Հայկ Ալումյանին:
Դուք կա՞ք այդ արժեհամակարգից զուրկ փաստաբանների ցուցակում:
Դուք կա՞ք փողի համար իրենց վստահորդներին դավաճանող փաստաբանների ցուցակում:
Դուք կա՞ք կաշառքի միջնորդ հանդիսացող փաստաբանների ցուցակում:

Արդյո՞ք եթե Ձեզ առաջարկվի խոշոր գումար, կդավաճանեք հայրենիքին և ժողովրդին,դիցուք կաշխատեք թուրքերի համար թե՞ ոչ:
Արդյո՞ք Դուք Ձեզ համարում էք,հայրենիքը գումարով թուրքերին ծախող,Ձեր վստահորդներին վաճառող,կաշառքի միջնորդ,պետական մարմինների հետ համագործակցող ,գումարի դիմաց հարազատ մորը և ընտանիքը ուրացող,գումար տեսքից վնգստացող և թաթերի վրա կանգնող, արժեքային համակարգից զուրկ փաստաբան:

Եվ ի՞նչ կարծիքի էք,որպես փաստաբան,երբ անցորդը տենում է որ փողոցային շունը դիցուք հարձակվել է կնոջ վրա,իրավունք ունի փայտով կամ ոտքով հարվածել շան գլխին,որպեսզի պաշտպանի կնոջը թե՞ ոչ:
Միանգամից ասեմ,որ ամենևին ցանկություն չունեմ Ձեզ վիրավորելու,ուղղակի որպես ՀՀ Քաղաքացի,ցանկանում եմ և իրավունք ունեմ Ձեզ հարցնելու,թե դուք ինչ սկզբունքներ և կողմնորոշում ունեք:

Սպասում եմ Ձեր պատասխանին:Հուսամ այն շատ չի շեղվի իրականությունից:
Առայժմ հարգանքներով

Արտակ Գալստյան

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՄԱՐ ՏԵՍՆԵԼՈՒՑ ԿԱՆԳՆՈՒՄ ԷՔ ԹԱԹԵՐԻ ՎՐԱ ԵՎ ՎՆԳՍՏՈՒՄՆախկին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը…

Posted by Artak Galstyan on Saturday, September 21, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ