Գյումրիում այսօր ընթանում է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը: Գլխավոր մրցանակը շնորհելիս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ մրցանակը ստանում է մարդ, ով իր կյանքում հեղափոխություն անելու որոշում է կայացրել, քաղաքից տեղափոխվել է գյուղ:
«Մարդ, ով լինելով ընտանիքի մայր, չի համարել, որ ինքը անելիք չունի, որ ինքը չի կարող ձեռնարկատիրությամբ զբաղվել, նա հավատացել է իր ուժերին և ստեղծել է ձեռնարկություն»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս մրցանակը նաև մրցանակակրի ընտանիքին է պատկանում, որ նրա ինքնադրսևորվելու հնարավորությունը չեն սահմանափակել, նաև խորհրդանշում է մեր ժողովրդի, ազգի ստեղծարար հավաքական կերպարը:
Մրցանակը հանձնվեց գործարար Ռիտա Մարտիրոսյանին, ով զբաղվում է թեյերի արտադրությամբ: Վերջինս նշեց՝ վարչապետից նման գնահատականի արժանանալը պարտավորեցնող է և ստիպում է նոր ուժերով շարունակել աշխատանքը: