«Վանեցյանը հրաժարական է տվել, բայց չի ասել, որ պետք է ինքնասպան լինի, որևէ ուժերի հետ միանալը նշանակում է ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ինքնասպանություն». Անդրանիկ Քոչարյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

– Դուք Հայաստանում չէիք, վստահ եմ՝ դրսից հետևում էիք այստեղ տեղի ունեցող լուրջ իրադարձություններին, հատկապես պաշտոնանկություններին ի՞նչ աչքով էիք նայում:

– Պաշտոնանկությունները վերաբերում էին ուժային բլոկին, և բնականաբար, անհանգստություններ ունեին բոլորը: Անկեղծ ասած, պաշտոնանկություններ չէի սպասում, պարոն Վանեցյանի ներկայացրած դիմումի մասին լսել էի, բայց մտածում էի, որ րոպեական պոռթկումներ են, կանցնեն, չէի մտածում, որ խորքային ինչ-որ բան կպարունակի, մինչև այն պահը, երբ Վանեցանի հայտարարության տեքստը կարդացի: Դա քաղաքական հայտարարություն էր, և չհասկացա, թե ինչ լուծումներ էր առաջարկում նա՝ այդ հայտարարությունը տարածելով:

– Վանեցյանի քաղաքական հավակնությունն արագ աշխուժացրեց քաղաքական ուժերին, որոնք կցանկանային նրան իրենց կազմում տեսնել, թեև Վանեցյանը հասցրել է հերքել՝ ասելով, որ այդպիսի հավակնություն չունի:

– Վանեցյանը հրաժարական է տվել, բայց չի ասել, որ պետք է ինքնասպան լինի, ձեր նախանշած ուժերի հետ միանալը նշանակում է ոչ թե ֆիզիկական, այլ բարոյական ինքնասպանություն, իսկ Վանեցյանն այդպիսի քայլի գնացող չէ, նա շատ լավ գիտի այդ ուժերի արժեքը, տեղն ու նպատակները: Հիմա թե ինչն էր պատճառը իր տվյալ հայտարարության, դա կա՛մ կիմանանք իրենից, կա՛մ քաղաքական վերլուծաբանները կպարզաբանեն, թե ինչ ենթատեքստեր կան տողատակերում:

– Քաղաքական վերլուծաբաններն այս օրերին այդ թեմայով ինչ վերլուծություն ասես, որ չարեցին:

– Փաստը մնում է փաստ, որ գեներալ Վանեցյանն այդ քայլը չպետք է աներ, նա պետք է ինչպես որ աննկատ նշանակվել էր, այդպես էլ աննկատ հեռանար, եթե ուներ անհամաձայնություն՝ կապված քաղաքական զարգացումների հետ:

– Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ իշխանությունը հեղափոխական օրակարգից շեղվել էր, հիմա վերադառնում է այդ օրակարգին՝ նկատելով ռիսկերը:

– ԱԱԾ պետն ապրում է նույն տարածքում, որտեղ քաղաքական թիվ մեկ պաշտոնյան՝ կառավարական ամառանոցում, և ամենամեծ հնարավորություններն ունի Ն. Փաշինյանի հետ շփվելու, և չեմ կարծում, որ չհասկացվածություն լինի, կարծում եմ, որ, այնուամենայնիվ, այստեղ քաղաքական ենթատեքստ գոյություն ունի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ