Վահագն Գրիգորյանի հեղինակային երեկոն` Ռ․Քոչարյանի մենախոսությունը

Պարզից էլ պարզ է, որ 2008 թվականի մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

 

Հայտարարությունում, որն ընթերցեց նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ասված է.


«Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք այսօր Վերաքննիչ քրեական դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ:

Ակնհայտ է, որ այս վճիռը նախ եւ առաջ քաղաքական որոշման արդյունք է եւ կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքում: Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ, ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է: Գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ