«Իրեն «միակ տղամարդ» հռչակածը այսօր առերեսվեց Մայր Հայաստանի հետ»․ Արտակ Գալստյան

Արտակ Գալստյանը գրում է․

ԻՐԵՆ << ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴ >> ՀՌՉԱԿԱԾԸ ԱՌԵՐԵՍՎԵՑ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Մոտ 20 տարի Հայ Ժողովուրդը փորձում էր ազատվել օկուպացիոն ռեժիմից,սակայն ապարդյուն: Հեղափոխությունը հաջողեց 2018 թ-ին, որովհետև դրանում ակտիվ դերակատարում ունեցան հայ կանայք:

Հայ կանայք հասկացան,որ իրենց զավակների արժանապատիվ ապրելու միակ ճանապարհը,դա օկուպացիոն ռեժիմի հեռացումն է և հեռացրին այն:
Իրական հայ կնոջ մարմնավորումը դա Մայր Հայաստանի արձանն է,որը վեր է խոյացած Հաղթանակի զբոսայգում:
Արձանը մարմնավորում է անկոտրում ռազմական ոգու, հայրենիքի պահապան հրեշտակ հայ մոր հավաքական կերպարը:Այն վեհ , ուժեղ, հաղթանակող, կռվող, հայրենիքը և ազգը պաշտպանող կնոջ իմաստ ունի:

Հեղափոխության պես ձգձգվող է նաև Ռոբերտ Քոչարյանի գործը: Ռոբերտ Քոչարյանի գործի հիմնական տուժողները,դա մարտի 1-ի զոհերի մայրերն են և նրանց զավակների անդառնալի կորուստը:

Եվ պատահական չէր,որ Ռոբերտ Քոչարյանի գործը Աստծո կամոք մակագրվեց և վարույթ ընդունվեց Հայ կնոջ կողմից:
Տարբեր դատավորներ փորձեցին գոնե սկսել այդ գործի դատաքննությունը,բայց հայտնի պատճառներով այդպես էլ դա նրանց չհաջողվեց:
Այսօր Ռ.Քոչարյանի գործը վերջապես թևակոխեց դատաքննության փուլ:

Իրեն << միակ տղամարդ>> հռչակածը առերեսվեց Հայաստանի սիմվոլ ՝ Մայր Հայաստանի հետ:
Արտակ Գալստյան

ԻՐԵՆ << ՄԻԱԿ ՏՂԱՄԱՐԴ >> ՀՌՉԱԿԱԾԸ ԱՌԵՐԵՍՎԵՑ ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏՄոտ 20 տարի Հայ Ժողովուրդը փորձում էր ազատվել…

Posted by Artak Galstyan on Friday, September 20, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ