Հրաշալի հնարավորություն երիտասարդներին սեփական ուժերով ապագա կառուցելու համար․․․

IDBank-ը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում իրականացնում է կրթական ծրագրեր, որոնցից մեկով <IDBank անվանական կրթաթոշակ> անվանմամբ օգոստոսի 16-ին անցկացրել է միջոցառում՝ նվիրված արդյունքների հայտարարմանն ու մագիստրատուրայում կրթությունը շարունակելու համար 5 ուսանողների կրթաթոշակների հանձնմանը:

Կրթաթոշակների են արժանացել Անուշ Հարությունյանը և Հասմիկ Հարությունյանը (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան), Արմեն Քոսյանը և Սուրեն Մելքոնյանը (Հայաստանի Ֆրանսիական համալսարան), Իրինա Թադևոսյանը (Հայաստանի ամերիկյան համալսարան):

Միջոցառման ընթացքում բանկը հայտարարել է նաեւ <Կառուցիր կարիերադ IDBank-ի հետ> ծրագրի 2-րդ փուլի մեկնարկի մասին: IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշել է, որ այս ծրագրին մասնակցելու համար 170 ուսանողից արդեն ընտրվել է 19-ը, որոնք կփորձեն ինտեգրվել բանկային միջավայրին եւ դառնալ IDBank-ի աշխատակիցներ: Դասընթացը կտեւի 2-3 ամիս, եւ այն հաջողությամբ ավարտած ուսանողները վերապատրաստման շրջանակներում բանկում կհամալրեն աշխատակիցների շարքերը:

Հրաշալի հնարավորություն երիտասարդներին սեփական ուժերով ապագա կառուցելու համար․․․

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ