«Եթե նույնիսկ գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է լինում, որ իրավական պրոցես չկա, ամբողջապես տեղավորվում է քաղաքականի մեջ»․Լևոն Քոչարյան

«Այն, ինչ մենք տեսնում ենք վերջին մեկ տարում, դժվար է ինչ-որ սպասելիք ունենալ, իհարկե, սպասելիքն էն է, որ գոնե գրավը կիրառվի, շատ անհեթեթ է, մարդ շատ պետք է ճղճիմ լինի, որ մտածի, որ հայրս ունենալով նման կենսագրություն, լինելով էն, ով կա, պետք է խուսափի կամ թաքնվի, դրա համար վիրավորական է»,- այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանըում լրագրողների հետ զրույցում ասել է Լևոն Քոչարյանը:

Այսօր պետք է հրապարակվի Քոչարյանի գործով գրավի միջնորդության վերաբերյալ որոշումը: Լևոն Քոչարյանին SHANTNEWS.am-ի թղթակիցը հարցրել է այն մասին, թե ինչպե՞ս են վճարելու գրավը, եթե Քոչարյանը հայտարարում էր, որ իր և մերձավորների միջոցները սառեցված են: Լևոն Քոչարյանը պատասխանել է, որ ընտանիքի ոչ բոլոր անդամների միջոցներն են սառեցված, այս պահին անհասանելի են մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական միջոցները:

«Ես չեմ զբաղվում դրանով, եղբայրս է զբաղվում, իմը այս պահին սառեցված չէ, քանի ամիս սառեցված էր, դադարեցրին»,- ասել է նա:

Երբ լրագրողները հարցրել են, թե օրինակ` 2 մլրդ դրամ կկարողանա՞ն վճարել, ասել է.

«Նման մեծ թիվ չենք կարողանա, բայց կան ընկերներ, որոնց կխնդրենք, կօգնեն»:

Նա նաև հայտարարել է.

«Եթե նույնիսկ գրավը չկիրառվի, վերջնականապես պարզ է լինում, որ իրավական պրոցես չկա, ամբողջապես տեղավորվում է քաղաքականի մեջ:

Լևոն Քոչարյանն անդրադարձել է նաև այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ