«Եթե Դուք գոնե այս գործում անմասն և մաքուր եք՝ անհապաղ ինձ ընդունեք, եթե ոչ՝ հավաքվեք ու հեռացեք»․ Մարինա Պողոսյան

Հիշեցնենք, 2018 թվականի մայիսի 30-ին Երեւան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանն արդարացվել էր: Առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն առանց քննության էր թողել Մարինա Պողոսյանի դեմ ներկայացված 57 մլն դրամի քաղհայցը։

Իրավապաշտպանին`ուրիշի գույքը ապօրինի վաճառելու եւ գումարը յուրացնելու մեղադրանք էր ներկայացվել: Խոսքը 140 հազար ամերիկյան դոլարի մասին է: Մեղադրողն էլ կանադահայ բարերար Արփի Մերասն էր: Արփի Մերասը, գործի քննության ընթացքում, ավարտեց իր երկրային կյանքը: Դատական վեճն իբրեւ իրավահաջորդներ շարունակում են Արփի Մերասի որդիները:

Վերջիններս Մարինա Պողոսյանի համար յոթ տարի ազատազրկում են պահանջում: Մարինա Պողոսյանի շահերի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն զրույցում ասաց, որ որոշումն իրենց համար սպասելի էր, քանի որ առաջին ատյանի դատարանի դատավճիռը հիմնավոր էր եւ Մարինա Պողոսյանի մեղքն ապահովող ուղիղ ապացույց չկա: Գործն էլ, ըստ Լիպարիտ Սիմոնյանի, իր բնույթով քաղաքացիաիրավական է, ոչ թե քրեական:

Մեկ տարի անց նորից Մարինա Պողոսյանը մեղադրում է անմեղ մարդկանց մեղադրելու քաղաքականությանը վերջ չդնելուն։

Մանրամասները՝  տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ