«Մասնակցելու եմ Փաշինյանի հանրահավաքին ու ասելու եմ, որ իր մեջքին կանգնած եմ»․ Մարկո Խան

«Ես անպայման ներկա եմ լինելու «Գրանդ պարկ»-ում կազմակերպվելիք Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին: Ես ուզում եմ իրեն ասել, որ իրեն շատ եմ սիրում և իր մեջքին կանգնած եմ»,- Լոս Անջելեսում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հայկական ծագումով ամերիկացի հայտնի կինոդերասան Մարկո Խանը:

Նա նշեց, որ ինքը վերադարձրել է Սերժ Սարգսյանից ստացած մեդալը: «Չեմ ուզում տենց կեղտոտ մարդուց բան ստացած լինեմ»,- ասաց Մարկո Խանը՝ հավելելով, որ այդ կերպ նա ցույց է տվել, որ ինքը հայ ժողովրդի հետ է:

Մեր զրուցակիցը նշեց, որ այս կարճ ժամանակաընթացքում մեծ փոփոխություններ չէին կարող կատարվել, սակայն Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ քայլեր է կատարում. «Ես իրեն կօգնեմ, ինչով կկարողանամ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ