Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ հրապարակային վեճի համար: Տեսագրությունը հայտնվել է YouTube-ում:
Նրա խոսքով՝ գազի գնի շուրջ քննարկման ժամանակ ոչ կոռեկտ է ելույթ ունեցել:
«Ստիպված եղա ներողություն խնդրել ՌԴ նախագահից: Բուռն քննարկում եղավ, սակայն, ավելի լավ է՝ չլսեք»,- ասել է Լուկաշենկոն:
Ավելի վաղ Պուտինն ու Լուկաշենկոն գազի գնի շուրջ վիճաբանել էին: