Ավարտվեց Օլիմպավանից Դավթաշենի կամուրջ տանող 230 մ նոր ճեմուղու շինարարական աշխատանքները․․․

Ավարտվեց Օլիմպավանից Դավթաշենի կամուրջ տանող 230 մ նոր ճեմուղու շինարարական աշխատանքները, որից հետո տեղադրվեցին Երևան գրությամբ նստարաններ ու աղբամաններ։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի փողոցներում ընթանում են ասֆալտբետոնե ծածկի փոսային նորոգան աշխատանքները: Աշխատանքային պայմանագրերը կնքվելուց հետո 2019թ. ծրագրերով մայրաքաղաքաղի 12 վարչական շրջաններում կսկսվեն փողոցների, մայթերի և բակային տարածքների ասֆալտբետոնե ծածկի վերանորոգման, փոսալցման և ճաքալցման, հողային պաստառով (գրունտային) փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Ներկայումս ընթանում են եզրաքարերի վերանորոգման, հենապատերի ընթացիկ նորոգման, մայթերի սալիկապատման, մետաղական ցանկապատերի ուղղման, ներկման և թեքահարթակների վերանորոգման և կառուցման աշխատանքները։ 2019թ. ծրագրերով շահագործվում են 37 ջրային կառույցներ և շատրվաններ:
Պահպանման ծառայություններ են մատուցվում և շահագործվում են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված 40 կամուրջները, ուղեանցերը, տրանսպորտային հանգույցները, վերգետնյա անցումները և կամրջային կառույցները։

Ավարտվեց Օլիմպավանից Դավթաշենի կամուրջ տանող 230 մ նոր ճեմուղու շինարարական աշխատանքները, որից հետո տեղադրվեցին Երևան գրությամբ նստարաններ ու աղբամաններ։

Posted by Դավթաշեն վարչական շրջան on Thursday, September 19, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ