«Հիմա անունդ քանդակել ես խաչքարի վրա, ո՞ր ինչ անես. Փրկություն չի լինելու»․ Տարոն Չախոյան

 

Հարթավան՝ նախկին Ղալթաղչի գյուղի մոտ գտնվող Սուրբ Հովհաննես մատուռ այցելության ժամանակ պատահաբար աչքովս ընկավ է խաչքարը:
Ու ինչ… մել էլ տեսնեմ գերագույն գլխավոր մերժվածի անունը…

Լա՛վ, հիմա անունդ քանդակել ես խաչքարի վրա, ո՞ր ինչ անես…

Երկիրը քանդեցիր, թալանեցիր, սաղ հանցագործ ախպերությանդ փայ արեցիր… պետական ինստիտուտնեը կոռուպցիայով ոչնչացրեցիր… բանակն առանց զենք թողեցիր… խաչքարով ես փրկվելու՞…

Քանի երեխա է անտուն մնացել քո պատճառով, քանի երեխա է սոված մնցել քո պատճառով, քանի զինվոր է առանց զենք մնացել թշնամու առաջ քո պատճառով, քանի մայր է մնացել կարոտ զինվոր որդու վերադարձին քո պատճառով, քանի հայր մնաց առանց որդի, քանի երեխա մնաց առանց հայր, քանի սևազգեստ մայր կա, որ մինչև հիմա սգում են զավակների մահն ու ուզում են հասկանան խոշտանգված զինվոր որդիների մահվան պատճառը…

Չէ, ես դրել գելի գլխին ավետարան եմ կարդում…

Հա, ու իրանք սաղ նույն մորից են ու տարբեր հորից…

Չէ սրանք ժամանակին պղծել են ամեն բան, էդ թվում նաև մեր հավատքը:Հարթավան՝ նախկին Ղալթաղչի գյուղի մոտ գտնվող Սուրբ…

Posted by Taron Chakhoyan on Wednesday, September 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ