«Ամենածանր և անշնորհակալ գործն ընկավ Օսիպյանի վրա. նա այն պատվով տարավ»․ Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը վերլուծում է Օսիպյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ խորհրդակցությունից, որը վարել է Վալերի Օսիպյանը։

Նա ամփոփեց պաշտոնավարման ընթացքում ոստիկանության գործունեությունը՝ ընդգծելով, որ համակարգը ձեռքբերումներ է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարի, ճանապարհային երթեւեկության անվտանգության, հասարակական կարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտներում՝ պատշաճ իրականացնելով օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները։

Վալերի Օսիպյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության բոլոր ծառայողներին, համակարգի վետերաններին, հասարակական խորհրդի անդամներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար։

Օսիպյանն առանձնահատուկ արտահայտեց իր գոհունակությունը ոստիկանության զորքերի նկատմամբ՝ փաստելով, որ հասարակական կարգ պահպանող ստորաբաժանման նաեւ սահմանապահ գործառույթ իրականացնելը համակարգի կարեւորագույն նվաճումներից է։  Վալերի Օսիպյանը նշեց, որ այսուհետ էլ ոստիկանությունը վստահ շարունակելու է ձեռքբերումների ճանապարհը եւ հարկ եղած դեպքում ինքն իր փորձով ու գիտելիքներով պատրաստ է աջակցել համակարգին։

Քիչ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վալերի Օսիպյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերիյ Օսիպյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,– ասվում է կառավարության կայքում հրապարակված Փաշինյանի հրամանագրում:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ