Անի Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
10 հետևություն դարի բանավեճից․
1․ Պայքար ոչ թե առաջինը, այլ 2-րդը լինելու համար
2․ ՀՀԿ-ն միակն է, որ կհակակշռի իշխանությանը խորհրդարանում
3․ Ընտրություններում առնվազն 2 կուսակցություն մասնակցում է կոնկրետ ՔՊ-ին ձայներ բերելու համար, և դրանցից մեկի առաջնորդը (ուհին) անդառնալիորեն զմայլված է ՔՊ առաջնորդով
4․ ՕԵԿ-ն անհույս է
5․ Արամ Սարգսյանն ամենասկզբունքային քաղաքական գործիչներից է
6․ Սասնա ծռերին ոչ մի կերպ չպետք է թողնել խորհրդարան
7․ Արմեն Ռուստամյանի ազգանունն էդպես էլ չսովորեցին
8․ Նիկոլ Փաշինյանը դեռ հավատում է իր օգնականներին ու խորհրդականներին
9․ Նախընտրական խոստումներ այլևս չկան, որովհետև չկա պահանջարկ
10․ Բանավեճի ֆավորիտը Գագիկ Ծառուկյանն էր․ նա միակն էր, որ ասում էր՝ Ребята, давайте жить дружно!!!
10 հետևություն դարի բանավեճից․1․ Պայքար ոչ թե առաջինը, այլ 2-րդը լինելու համար 🤨 2․ ՀՀԿ-ն միակն է, որ կհակակշռի …
Posted by Անի Գասպարյան on Wednesday, December 5, 2018