Ռուսաստանում դատապարտված և պատիժը կրելու համար Հայաստան տեղափոխված հայ վարորդ Հրաչյա Հարությունյան համաներմամբ ազատ է արձակվել։
«Աննկարագրելի զգացողություններ ունեմ, հազիվ պրծանք։ Վերջին թղթերն եմ ստորագրում ու դուրս գամ»,– ասել է նա։
2013 թ. հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղևորատար ավտոբուսին, ինչի հետևանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել:
Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանում 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2017 թ. հուլիսի 20-ին Հրաչյա Հարությունյանը տեղափոխվել է Հայաստան պատժի մնացած մասը կրելու համար: