«Վանեցյանի հրաժարականի և Քոչարյանի գործի մեջ կապ եմ տեսնում». Արման Բաբաջանյան

«Արթուր Վանեցյանի հրաժարականի և Ռոբերտ Քոչարյանի գործով այսօրվա որոշման մեջ որոշակի կապեր եմ տեսնում»,- այս մասին եթերում ասել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Բանախոսի ենթադրությամբ, եթե Վանեցյանը շարունակեր պաշտոնավարել, գուցե և դատարանն այսօր կաշկանդված լիներ իր որոշման մեջ: Պատգամավորը շարունակելով իր վերջին միտքը համոզմունք է հայտնում, որ Վանեցյանի հրաժարականի պատճառն իրականում նրա նախկին իշխանության մաս կազմելու և ներկա իշխանության առաջ Նիկոլ Փաշինյանի դրած ավելի կոշտ միջոցներով աշունը սեփական սցենարով  թեժացնելու մտադրության անհամատեղելիության մեջ էր:

Եվ հենց այստեղ  է որ նախկինում երկու անգամ Քոչարյանի ազատ արձակումները կարող է կապ ունենալ նախկին իշխանության մաս կազմելու Վանեցյանի հանգամանքի հետ:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել ներքաղաքական մի շարք առանցքային հարցերի ևս:

• Եթե Վանեցյանը չհեռացվեր համակարգից Քոչարյանի վերաբերյալ դատարանը կարող էր այլ որոշում կայացնել

• Վանեցյանին հեռացնելու որոշումը վկայում է Փաշինյանի ուժեղ դիրքերի մասին

• Վանեցյանի հեռանալու պատճառը հենց «Կանգ առ»-ի շուրջ անհամաձայնությունն է

• Հրայր Թովմասյանին պետք է ենթարկել հանրային պարսավանքի

Մանրամասները՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ