ԹԵՍՏ. Կճանաչե՞ք հայտնի հնդկական ֆիլմերը

 

1918 թվականին ընդունվեց «Հնդկական կինոարտադրության մասին ակտ»-ը, որն արգելում էր այնպիսի ֆիլմերի ցուցադրությունը, որոնք նախնական սերտիֆիկացիա չեն անցել:

Արդեն 1930 թվականին երկրում տարեկան արտադրվում էր 200 կինոնկար: 1930 թվականի մարտի 14-ին լույս տեսավ առաջին հնչյունային հնդկական ֆիլմը՝ «Երկրի Լույսը», որի ռեժիսորը ֆիլմարտադրության բնագավառում մեծ հաջողությունների հասած Արդեշիրա Իրանին էր: Այդ նույն թվականին լույս էին տեսել 27 հնչյունային ֆիլմեր, որոնցից 22-ը՝ հինդի լեզվով: Ֆիլմերում ձայնային երանգների առկայությունը նվազեցրեց նկարների բացատրությունները կարդալը: Այն ամենից առաջ գրավում էր անգրագետ հնդիկներին, և հենց նրանց շնորհիվ էլ մեծացավ հնչյունային ֆիլմերի պահանջարկը կինոարտադրության մեջ: Հնչյունային ֆիլմերի ժողովրդականությունը մի շարք կինոարտադրողների ստիպեց հնչյունականացնել համր ֆիլմերը, սակայն այդ գործում հաջողության չհասան: Համր ֆիլմերի արտադրությունը քիչ քիչ նվազեց և 1934 թվականին վերջնականապես ավարտվեց:

1934 թվականին Ռաջնարայան Դուբեյը, Հիմանսու Ռայը և նրա կինը՝ Դևիկա Ռանին հիմնադրեցին Bombay Talkies ստուդիան, որտեղ իրենց կարիերան սկսեցին Դիլիպ Կումարը, Ռաջ Կապուրը, Դև Անանդը և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ:

Spread the love
  •   
  •   
  •   
  •