Որ մեքենայի համար որքան կլինի մաքսազերծման գինը հունվարի 1-ից

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներկայացրել է լրացուցիչ տեղեկատվություն ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսատուրքերի վերաբերյալ

Համաձայն ԵՏՀ որոշման՝ http://bit.ly/2lBGMVO ֆիզիկական անձանց համար անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը և հարկերը կգանձվեն միագումար կամ միասնական մաքսային վճարի տեսքով:

Տեղեկացնում ենք, որ Պետական եկամուտների կոմիտեի մեր գործընկերների, որպես մաքսային ընթացակարգերի իրավասու մարմնի հետ, քննարկում ենք սույն տեղեկատվությունը հանրությանը մատչելի մատուցելու,ինչպես նաև մեքենաների ներկրման հաշվարկների ուղեցույց ներդնելու հարցը»,-իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Օհանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ