Ի՞նչ է տեղի ունեցել վարչապետի և ԱԱԾ պետի միջև… վարչապետի զարմանալի հայտարարությունը

Վարչապետի վանաձորյան մամուլի ասուլիսը թողեց ներքաղաքական պայթյունի էֆեկտ, ինչի պատճառն անշուշտ ԱԱԾ պետի պաշտոնանկության մասին հայտարարությունն էր, եւ առավել եւս դրան հաջորդած հրաժարականի տեքստը, որ հրապարակեց ինքը Արթուր Վանեցյանը:

Այդ տեքստից ակնառու էր, որ նա հեռանում է կառավարման որակի հետ անհամաձայնության պատճառով: Թե հատկապես որոնք են անհամաձայնության կոնկրետ դրվագները, առայժմ պարզ չէ:

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսը ներքաղաքական առումով աչքի ընկավ ոչ պակաս կարեւոր թեմայի շոշափումով: Խոսքը Ամուլսարի մասին է, սակայն ոչ միայն անմիջական հանքի շահագործման հարցի այս կամ այն լուծման, այլեւ այն բնույթի եւ «բովանդակության», որ ստացել է հարցը ընդհանրապես Հայաստանի հետհեղափոխական իրավիճակի զագացման հեռանկարի տեսանկյունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ