Վանեցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին, որովհետև առնչություններ է ունեցել հին համակարգի հետ…

Վանեցյանը հրաժեշտ է տվել պաշտոնին, որովհետև առնչություններ է ունեցել հին համակարգի հետ։

Մոլորություն է կարծել, թե հնարավոր է ապահովել քաղաքական նոր համակարգի ու իրավապահ հին համակարգի իներցիոն գոյակցությունը։ Այս տրամաբանությամբ է իր պաշտոնին հրաժեշտ տվել Արթուր Վանեցյանը, թերևս հերթը կհասնի նաև Վալերի Օսիպյանին։

Նիկոլ Փաշինյանը վերջապես ազատվում է հին համակարգի բեկորներից, ինչը միայն ողջունելի է, մանավանդ որ հենց այսօր խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն՝ ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Այլ խոսքով՝ այս պաշտոնները շուտով քաղաքական են դառնալու, ինչն անհամեմատ մեծացնելու է Նիկոլ Փաշինյանի դիրքերը։

Նիկոլ Փաշինյանին ավելի ուժեղանալ է պետք, որովհետև առաջիկայում Մարտի 1-ի բազմաշերտ դատավարությունն է, Ամուլսարի հարցը, ՍԴ ճգնաժամը հաղթահարելու հրամայականը։ Այսօրվա կադրային լուծումը համարենք արդյունավետ քաղաքականություն վարելու առաջին ազդանշան։

Նյութի աղբյուր՝ 1in.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ