«Թե փախչողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին». Ռոբերտ Քոչարյան

«Փաստաբանները հորդորում են ինձ՝ անպայման ինչ-որ բան ասել»,- դատարանում այսօր, դիմելով նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին, ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե այս դատարանում արհամարհվում է Սահմանադրական դատարանի որոշումը, ապա երևի իմաստ էլ չկա ինչ-որ բան ասելու»,- հավելեց նա:

Քննությունից թաքնվելու հանգամանքին անդրադառնալով՝ Քոչարյանը նշեց՝ երևի դժվար է դա հասկանալ, բայց ինքն այն մարդը չէ, որ ինչ-որ բանից փախչի:

«Եթե փախչողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելիս կլինեին: Ինձ համար անգամ վիրավորական է, որ ես ստիպված եմ դա ասել: Մարդու կենսագրությունն ավելի լավ է խոսում իր մասին, քան այն հայտարարությունները, որ նա կարող է անել»,- նշեց Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ