Այսօր հարձակվել են ու ծեծել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական, թիվ 1 ընտրատարածքում «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Մեսրոպ Պապիկյանի թիմի անդամներից մեկին:
Tert.am-ի հետ զրույցում Մեսրոպ Պապիկյանն ասաց, որ իր թիմի անդամը պաստառներ էր փակցնում Նոր Նորքի 6-րդ զանգվածում, երբ նկատել է, որ իր պաստառները փչացնում են, մոտեցել է նրանց, ովքեր դա արել են ու ենթարկվել հարձակման: «Խփել են, ձեռքից հեռախոսը ընկել է գետնին, երեսին են հարվածել: Փառք Աստծո, մարմնական լուրջ վնասվածքներ չի ստացել»,- նշեց Մ. Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ հարվածողները «Մենք» դաշինքից են եղել:
Տարածված այս տեղեկատվությունը մեկնաբանել է Անի Խաչատրյանը:
Իսկ քիչ անց կատարել է հետևյալ գրառումը:
Քիչ առաջ (ոչ աշխատանքային ժամի) Իմ Քայլը դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Պապիկյանը ոստիկանների և մի խումբ անհայտ անձանց հետ ներխուժել է ՄԵՆՔ դաշինքի կենտրոնական գրասենյակ և փորձել հաշիվներ մաքրել:
Վերջիններս անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գրասենյակում գտնվող անձանց հանդեպ, առանց որևէ թույլտվության նկարահանել են գրասենակում եղած աշխատանքային քարտեզները, որոնց վրա պատկերված է ՄԵՆՔ դաշինքի երթուղիները, քարոզչական նյութերը, նկարահանել ակտիվիստներին…
Այս առիթով ՄԵՆՔ դաշինքը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն: