Միրզոյանը անցավ գրոհի՝ Քոչարյանի շանսերը զրոյանում են․․․

Թե իշխանությունն ումը կլինի, ով կլինի, որոշում է ՀՀ ժողովուրդը. եթե ՀՀ քաղաքացիները որոշեն, որ մենք չպիտի լինենք իշխանություն, մենք չենք լինի՝ 10 րոպե հետո, թե 5 տարի հետո: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյանն ակտիվանում է, ֆեյսբուքյան էջեր, լրատվամիջոցներ է ձեռք բերում, աջակիցների հետ է հանդիպում, դա իշխանության համար վտանգավոր չէ՞, Արարատ Միրզոյանն ասաց.

«Ինչի համար վտանգ, որ իշխանությունը կխլի՞ մեզնից: Եթե որեւէ անձ, այդ թվում ձեր նշած մարդը, կհավաքի քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, ապա մենք խնդիր չունենք պահել իշխանությունը ու չտալ որեւէ մեկին, ով ուզում է՝ լինի: Ինչ վերաբերում է ձեր ասած մարդուն, ինքը կարծես օրենքի հետ խնդիրներ ունի: Տեսնենք՝ ինչ է լինում, հետո կխոսենք»:

Ինչ վերաբերում է իշխանության լրջանալու մասին ՀՅԴ-ի կոչերին, հարցին՝ իշխանությունը դրանից հետեւություն անո՞ւմ է, ԱԺ նախագահն արձագանքեց. «Եկեք, չխոսեմ էլի: Կարո՞ղ է Դաշնակցությունն ինքը հետեւություններ անի: Երեւի արժի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ