Ինչպե՞ս սպանվեցին ՀՀ Ազգային հերոսներ Գ․ Միքայելյանը և Վ․ Այվազյանը

Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքաելյանին դավադրաբար սպանել են, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել․ Դատախազությունը ունի քրեական գործը վերաբացելու բոլոր հիմքերը

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 29-ին, դավադրաբար սպանվեցին Գերագույն խորհրդի պատգամավոր Վիտյա Այվազյանը և ազատամարտիկ Գեղազնիկ Միքաելյանը։

Գերագույն խորհուրդը նույն օրը՝ օգոստոսի 29-ին ընդունեց ՀԱԲ-ը լուծարելու վերաբերյալ N Ն-0095-I որոշումը, մեջբերում ենք․

«․․․1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ:

Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ