«Շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ քննարկել ենք «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը»․Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար, «Արմենիա» և «Ալիանս Արմենիա» հիմնադրամների նախագահ Վահե Գաբրաշին:

Հանդիպման ընթացքում Վահե Գաբրաշը ներկայացրել է Հայաստանում ունեցած իր հանդիպումներն ու ծրագրերը: Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի արդեն իրականացված ծրագրերը:

ՀՀ վարչապետի տիկինը մանրամասն ներկայացրել է հատկապես հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը՝ շեշտելով, որ այս տարի «Իմ քայլը» կրթաթոշակ է տրամադրել աշխարհի առաջատար բուհեր ընդունված 54 ուսանողի: Կարևորելով կրթական ծրագրերի իրականացումը, Վահե Գաբրաշը պատրաստակամություն է հայտնել աջակցել հիմնադրամի կրթաթոշակային ծրագրին:

Հանդիպման ընթացքում Աննա Հակոբյանը պատմել է նաև հոկտեմբերին Շվեյցարիա կատարելիք այցի մանրամասները, ինչպես նաև բարերարին է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ողջույնը: «Երբ վարչապետն իմացավ, որ պետք է ձեզ հետ հանդիպեմ, խնդրեց փոխանցել, որ բարձր է գնահատում Հայաստանում ձեր գործունեությունը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ քննարկել ենք «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակային ծրագիրը: Ուրախ եմ, որ…

Posted by Anna Hakobyan on Monday, September 16, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ