«Ճիշտ եմ ասել՝ ՀՀԿ-ն ԼԳԲՏ ակտիվ կուսակցություն է, Ստամբուլյան կոնվենցիան իրենք են ստորագրել»․ Փաշինյան

Եթե Ստամբուլյան կոնվենցիան անցկացվում է գեյերի քարոզչություն անելու համար, ուրեմն ճիշտ եմ ասել, որ Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են, ԼԳԲՏ-ակտիվիստներ են, ՀՀԿ-ն ԼԳԲՏ-ակտիվ կուսակցություն է, քանի որ իրենք են ստորագրել այդ Ստամբուլյան կոնվենցիան:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` կարևորելով հանրությանը մանիպուլացիաներից ազատելը:

Պատասխանելով Հայաստանում կարևոր հանրաքվեներ անցկացնելու մասին հարցին` Փաշինյանը հայտարարեց, որ դրանից առաջ պետք է անել այնպես, որ հանրությունը մանիպուլացիայի չենթարկվի.

«Այսօր լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում են կոռումպացված ռեժիմի վերահսկողության տակ: Նրանք կարող են անպատասխանատու կերպով ամեն ինչ անել: Սակայն մենք չենք կարող պրովակացիաների տրվել և մամուլի ու խոսքի ազատությունը սահմանափակել, քանի որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ կարևոր է մեզ համար»:

:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ