Որոշ ուժեր թուրութվանքն առել, ընկել էին 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից. Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Երևանում աղբահանության կազմակերպման հարցերին:

Նա տեղեկացրեց՝ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկը, որ հարստացել է ջրցան, փոշեկուլ, աղբահանության մեքենաներով: Վարչապետն ասաց՝ վերջին 30 տարվա մեջ Երևանը նման տեխնիկա ձեռք չէր բերել, այսինքն՝ անկախությունից ի վեր նման տեխնիկա չի բերվել:

Նշված հիմնարկում, ըստ Փաշինյանի, այս պահին կա ավելի քան 600 հաստիք՝ միջին և բարձր աշխատավարձով, այնտեղ կա կայան՝ հանգստի սենյակներով, լոգասենյակներով, ճաշարանով և այլն:

«Որոշ ուժերի պահվածքը Երևանում, այսպես ասած, աղբի ճգնաժամի ողջ ընթացքում համարում եմ ամոթալի: Դա ուղղակի ամոթալի է, փոխանակ վերհանեն, թե ինչ կոռուպցիոն գործարքների արդյունքում է այդ ամենը ստեղծվել, թուրութվանքն առել, ընկել են 6 ամիս առաջ պաշտոնը ստանձնած քաղաքապետի հետևից, որը 2 ամսում այս հարցը լուծեց:

Երևանում, ես չեմ կասկածում, որ աղբահանության մակարդակը լինելու է աննախադեպ: ՀՀ պատմության մեջ Երևանն ավելի բարձր մակարդակի աղբահանություն չի կարող ունենալ: Մտածում էին՝ դա իրենց համար քաղաքական վերակենդանացման լուրջ թեմա է, էլ չէին ասում, որ էդ թեման էլի կոռուպցիոն քրգործերով գնալու է, կա որոշ հավանականություն, որ կհասնի իրենց»,- ասաց նա:

Նյութի աղբյուր՝ SHANTNEWS

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ