«Մեծարգո պրն Քոչարյան․․․». Նաիրի Հունանյանի նամակի ուշագրավ պատմությունը

«Մեծարգո պրն Քոչարյան». Նաիրի Հունանյանի նամակի ուշագրավ պատմությունը

Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո գլխավոր ոճրագործն ուղիղ քսան օր սպասել է և ոչ մեկի վրա ոչ մի ցուցմունք չի տվել, ամենայն հավանականությամբ նկատի ունենալով այն պայմանավորվածությունները, որոնք եղել են նախագահ Ռ. Քոչարյանի, իր և Ալեքսան Հարությունյանի միջև:

Այնուհետև Նաիրի Հունանյանը հասկանալով, որ ինքը «քցված է» (Արամ Սարգսյանը նշանակվել էր ՀՀ վարչապետ), 1999թ. նոյեմբերի 16-ին գրավոր դիմում է հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանին հետևյալ խնդրանքով. «Մեծարգո պրն Քոչարյան, հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից հետո Ձեզ հետ հանդիպման ժամանակ անսալով Ձեր կոչին մենք հանձնվեցինք, հավատալով և վստահելով Ձեզ և Ձեր խոսքին:

Դեպքից ավելի քան 20 օր է անցել, և մենք որոշ մտահոգությամբ դիմում ենք Ձեզ, նկատի ունենալով անշուշտ և գիտակցելով, որ որոշ անպատեհություն կա, այնուամենայնիվ խնդրում ենք Ձեզ տաս րոպե զոհել Ձեր թանկագին ժամանակից և ընդունել մեզ: Կանխահայտ շնորհակալությամբ՝ Ն. Հունանյան, Կ. Հունանյան»:

Մանրամասները՝  տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ