Բաքուն Հայաստանին առևտուր է առաջարկում

Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման առաջարկը, բայց ժամկետները դեռ չեն հրապարակվում, հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Բաքվում հանդիպումից առաջ նյարդայնության նշաններ են: Այս մասին վկայում են Բաքվի կողմից բազմիցս օգտագործված փորձագետները, որոնք նորից փորձում են կենդանացնել «դիակը»:

Հին աղվես Մեթյու Բրայզան, որը ժամանակին Մինսկի խմբի համանախագահ էր ԱՄՆ-ից, իսկ հետո ԱՄՆ չկայացած դեսպան Ադրեբջանում, հայկական թերթերից մեկի հետ զրույցում ասել է, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտ էր ճեղքմանը ղարաբաղյան կարգավորման գործում, տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը:

Ճեղքում կարող էր լինել նաեւ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ապրիլյան պատերազմից հետո Պուտինը հետաքրքիր տարբերակ էր առաջարկել, բայց տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, ասում է Բրայզան:

Նյութի Աղբյուր՝ https://www.lragir.am/2019/09/15/475610/

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ