Շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա․ բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության

Երեւանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի մամուլի պատասխանատու Գեւորգ Դերձյանը։

Նա նշել է, որ փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» բ/կ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության:

Դերձյանը հետգրությամբ գրել է․ «Երբ Արվինին պատմում էի, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ՝ շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you» ։

Հիշեցնենք, երեխան սեպտեմբերի 5-ին Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկել էր, անգիտակից վիճակով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք:

Փոքրիկի մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, գանգի ոսկրերի ցիրկուլյար կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, ողերի կոտրվածքներ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ