Սևանում վարչապետը մոտեցավ ու համբուրեց հաշմանդամ քաղաքաքացուն

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ մասնակցել է Սևանի թերակզղում անցկացվող ձյան փառատոնին: Տաղավարներից մեկի մոտ, լսելով տղամարդու բողոքող ձայնը, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Ի՞նչ ա էղել, մի րոպե, էս ո՞վ ա ջղայնացել…

Ապա մոտեցել է անվասայլակի վրա ստած տղամարդուն, համբուրել և զրույցի բռնվել հետը:

Անդրադառնալով «Eco fish fest» փառատոնին՝ վարչապետն ասաց՝  ուրախ է, որ փառատոնային կուլտուրան Հայաստանում զարգանում է:

«Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է, և մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր ներդրում են Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, քանի որ դա զարգացնում է զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում է այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- ընդգծեց վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ