«Քոչարյանը հարցնում է՝ շունը հարձակվի, ի՞նչ պտա անեմ, ասում եմ՝ պտա սպասես, կծի, գնա»․ Միքայելյան

Աժ-ում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցողը Նաիրա Զոհրաբյանն է։ Նախագծով սահմանվում է տուգանք կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար։ Հարցի առնչությամբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դիմելով Նաիրա Զոհրաբյանին, ասաց, որ հարևան պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, հարցրել է՝ եթե գիշերը քայլելիս շները հարձակվեն, ի՞նչ է անելու։

«Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթա, ի՞նչ պիտի անես։ Կամ էլ բանակցես», – կատակեց Միքայելյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ