«Եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի´ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»․ Գաբրիելյանը՝ ԲՀԿ-ին

«Գործ տալու մասին․ եթե այդպես է, պարոն Աբովյան, ես իմ խմբակցությանը կոչ կանեմ դեմ քվեարկել Նաիրա Զոհրաբյանի նախագծին»,- այս խոսքերով «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմեց իր և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորներին։

Ազգային ժողովում այս վեճը սկսվեց Գաբրիելյանի համահեղինակած նախագծից, որի ընդունման դեպքում քաղաքացիները ճանապարհային երթևեկության խախտումները իրենց հեռախոսով արձանագրելու և ոստիկանությանը հայտնելու հնարավորություն կստանան։ Սա ԲՀԿ պատգամավորների խոր դժգոհության արժանացավ, քանի որ ըստ նրանց, մարդկանց մեջ թշնամանք է սերմանում և բարոյականից զուրկ է։

Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագիծը վերաբերում էր կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելուն, ինչին կողմ էին հանդես գալիս ԲՀԿ մյուս պատգամավորները։

«Էդ սուտի լավտղությունը տեսել եմ, պարո´ն Աբովյան, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց էդ մորը կյանքում ծաղիկ չեն առնում»,- ասաց Գաբրիելյանը։

Ապա նա նշեց, որ հեռախոսով խախտում արձանագրելու դեպքում մարդիկ դիմացի մարդու չեն տեսնելու, որ թշնամանան, խնդիրն են արձանագրելու։

«Եթե խնդիրն արձանագրելը գործ տալ է, ապա, հարգելի ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»,- ասաց Գաբրիելյանը։

Դրանից հետո նորից իրարանցում սկսվեց դահլիճում, սակայն դահլիճում այն չշարունակվեց, քանի որ Գաբրիելյանի ելույթը վերջինն էր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ