Սեյրան Օհանյանը պատրաստվում է տալ անուններ

Սեյրան Օհանյանը մարտիմեկյան դատավարության ընթացքում պատրաստվում է տալ անուններ, այդ թվում մարդկանց, որոնք տեղեկատվա-քարոզչական արշավ էին սկսել իր եւ տիկնոջ դեմ, երբ Օհանյանը պաշտպանության նախարար էր: Այդ տեղեկությունը հրապարակել է Իրատես պարբերականը, հղում անելով իր անանուն աղբյուրին: Սեյրան Օհանյանը դատավարությանը մասնակցում է մեղադրյալի կարգավիճակով:

Նրանից բացի այդ կարգավիճակն ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ Ռոբերտ Քոչարյանի նախկին օգնական, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Այն, որ դատավարությունն աննախադեպ է ու պատմական, եւ ընդգրկելու է Հայաստանի հետանակախական շրջանի գրեթե բոլոր առանցքային դերակատարներին, այդ թվում բոլոր նախկին նախագահներին, անկասկած է:

Առավել եւս, որ ինչպես նույնիսկ վարչապետ Փաշինյանն իր 2019-ի մարտի 1-ի ուղերձում էր նշել՝ Մարտի 1-ը մեկ օրում կամ տարում զարգացած իրադարձություն չէր, այլ քաղաքականբ բռնաճնշումների տարիներ շարունակ եղած իրողությունների հետեւանք:

Տեսանյութը ստորև…

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ